Էմիլիա Քլարկի եղբայրն օպերատոր է եւ նկարահանել է «Գահերի խաղ»-ում նրա անկողնային տեսարանները

15:13   6 մայիսի, 2019

«Գահերի խաղ»-ի եզրափակչին երկու սերիա է մնացել, եւ շուտով մենք կիմանանք՝ ով կզբաղեցնի Երկաթյա գահը։ Սերիալի դերասաններն ակտիվորեն մեծացնում են հետաքրքրությունը եւ նոր հարցազրույցներ տալիս։ Այսպես՝ այս շաբաթ Էմիլիա Քլարկը մասնակցել է Ջիմի Ֆելոուի շոուին։

Դերասանուհին պատմել է, որ իր եղբայրն աշխատել է ֆիլմի նկարահանման հրապարակում. «Այո, նա աշխատում է օպերատորական խմբում, եւ դա լավ է։ Դա, իսկապես, հաճելի է։ Բայց ամեն ինչ ավելի բարդ է, երբ ստիպված ես լինում սիրային տեսարաններ նկարահանել»։ Այդ ժամանակ Ջիմին հետաքրքրվել է, թե ով է ավելի շատ շփոթվել Քիթ Հարինգթոնի հետ անկողնային տեսարանների ընթացքում, ինչին ի պատասխան Քլարկը վստահ ասել է. «Իհարկե նա»։ Իսկ ընտանիքի անդամներն, ըստ Էմիլիի խոսքերի, առանձապես չեն հետեւում շոուին։ «Իմ մայրը միայն հատվածներ է նայում իմ հերոսուհու մասնակցությամբ, իսկ ընկերներս առհասարակ չեն նայում «Գահերի խաղ»-ը։ Նրանք ասում են՝ «Օ, այո՛. դու նկարահնվում ես իգուանների հետ»»։

Դերասանուհին նաեւ խոստովանել է, որ Քիթ Հարինգթոնի համար բարդ են եղել վիշապի վրա թռիչքները։ Այդ ամենն այն պատճառով, որ տղամարդու համար ավելի բարդ է նստել սիմուլյատորի վրա, քան կնոջ համար։ Եվ կարծես թե դերասանն ապրումներ է ունեցել դրա պատճառով. «Նա սկզբնական շրջանում մի փոքր մեծամիտ էր, հետագայում վշտացած տեսք ուներ»։



© NEWS.am STYLE