«Իսկ վրացիները չե՞ն կարողանում». Թինա Կանդելակին հայերենով է շփվել վարպետների հետ

16:37   6 մայիսի, 2019

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է իր ընկերուհու սպա կլինիկա, որում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Հեռուստահաղորդավարուհին իր Instagram-ի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում վարպետների հետ շփվում է հայերենով։

«Բերեւ ձեզ։ Կրկին ամեն ինչ հայերեն են վերանորոգում։ Ինչո՞ւ են միշտ հայերը վերանորոգում»,- Կանդելակին կատակով հարցրել է սպա կլինիկայի տնօրենին։

Թինան նկատել է, որ ընկերուհին շատ է սիրում վերանորոգում, եւ դա «հայկական արյան պատճառով է»։ Հեռուստահաղորդավարուհին հետաքրքրվել է՝ «իսկ վրացիները չե՞ն կարողանում», ինչին ի պատասխան նրա ընկերուհին նկատել է, որ վրացիները լավ «երգում են եւ խմում»։

Փետրվարի սկզբին Թինան «Международной пилорамы» հերթական հաղորդման հյուրն է եղել, որի ընթացքում հաղորդավար Տիգրան Քեոսայանին եւ հեռուստադիտողին պատմել էր Մոսկվա տեղափոխվելու պատմությունը։

Նրա խոսքերով՝ երբ Սովետակամ Միությունը փլուզվեց, բոլորը ցրվեցին, իսկ հարազատների հայկական մասը տեղափոխվեց ԱՄՆ։ Եւ, երբ ինքը, լինելով երիտասարդ աղջիկ, որոշեց երջանկությունը փորձել Մոսկվայում, շատ հարազատներ անհագստացան։

«Հայերն իսկական հայրենասեր են, նրանք նույնիսկ Ամերիկայում են հայերեն խոսում», - ծիծաղելով պատմել է Քանդելակին։ -Ասում էին․ «Որտե՞ղ է էդ էրեխեն գնում», իսկ մերոնք պատասխանում էին․ «Ինչ անենք, շաշ վրացի ա»․․․ Ի դեպ, հայերն ամենաակտիվն են թվային աշխարհում։  Իսկ թե ինչպես են հայերը լայքում, Աստված առողջություն տա Քիմ Քարդաշյանին»։



© NEWS.am STYLE