«Մանական ձայն»-ի ֆինալիստ Երժան Մաքսիմին հրավիրել են բրիտանական հայտնի շոուին

20:04   6 մայիսի, 2019

«Սկանդալային» «Մանական ձայնը» շոուի ֆինալիստ Երժան Մաքսիմի մայրը պատմել է, որ նախագծում մասնակցությունից հետո տղան բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել համագործակցության մասին, այդ թվում արտասահմանից։ Երիտասարդ երգչին հրավիրել են բրիտանական X-Factor շոուին։ Այս մասին Գուլմիրա Ալիբեկը հայտնել է YouTube-յան TalkLike ալիքին տված հարցազրույցում։

«Վերջերս զանգահարել են Լոնդոից, հրավիրում են բրիտանական X-Factor-ին։ Ասացին, որ կաջակցեն»,- հայտնել է նա։ Բացի դրանից՝ արդեն հունիսին Երժան Մաքսիմը ելույթ կունենա Ռուսաստանի մայրաքաղաքում՝ МУЗ-ТВ 2019 մրցանակաբաշխության ընթացքում։ Ըստ Գուլմիրա Ալիբեկի խոսքերի՝ Ղազախստանից «Մանակական ձայնի» ֆինալիստին միջոցառմանը հրավիրել է ալիքի գլխավոր տնօրեն Արման Դավլեթյարովը։

Տղայի մայրը խոստովանել է, որ Երժան Մաքսիմն արդեն իսկ պայմանագիր է կնքել «Юнайтед» պրոդյուսերական ընկերության հետ, որը նրան երկրում համերգային շրջագայության կուղակի։ Ինչ վերաբերում է երեխայի ապագային, ըստ կնոջ խոսքերի, ընտանիքը ծրագրում է նրան երաժշտական դպրոց ուղարկել, որպեսզի նա պրոֆեսիոնալ կրթություն ստանա։



© NEWS.am STYLE