Մեգան Մարքլը ծննդաբերում է

17:38   6 մայիսի, 2019

Մեգան Մարքլի ծննդաբերությունը սկսվել է։ Րոպեներ առաջ բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչը լրատվամիջոցների հետ կիսվել է նորությամբ, որին բոլորն այդքան սպասում էին վերջին երկու շաբաթների ընթացքում։

Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ վաղ առավոտյան սկսվել է Մեգան Մարքլի ծննդաբերությունը։ Արքայազն Հարրին նրա կողքին է, Twitter-ում հայտնել է թագավորական թղթակից Էմիլի Նեշը։

37-ամյա Մեգան Մարքլը եւ 34-ամյա արքայազն Հարրին որոշել են, որ առաջնեկը լույս աշխարհ կգա ոչ թե հոսպիտալում, այլ տանը՝ Թրոգմոր քոթեջում։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սասեքսի դքսուհին արդեն մի քանի ամիս է՝ պարապում է օգնականի հետ, որը ծննդկաններին օգնում է նախքան ծննդաբերությունը, դրա ընթացքում եւ դրանից հետո։  



© NEWS.am STYLE