Մեգան Մարքլը տղայի է լույս աշխարհ բերել

17:56   6 մայիսի, 2019

Թագավորական ընտանիքը պաշտոնապաես հայտարարել է Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին։ Երեխան ծնվել է այսօր՝ մայիսի 6-ին...

Նորածին երեխան յոթերորդն է գահի համար «հերթում» Հարրիից հետո, որը 6-րդ տեղում է։ Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մեգանը եւ երեխան իրենց լավ են զգում, իսկ հայրն անսահման երջանիկ է։

Մյուս մանրամասները թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը կհայտնի ավելի ուշ։



© NEWS.am STYLE