«Գահերի խաղ»-ի 15-ամյա աստղի ծնողները նրան արգելել են դիտել սերիալը

11:13   7 մայիսի, 2019

Դերասանուհի Բելա Ռեմսին, որը հանդիսատեսի շրջանում սիրվել է «Գահերի խաղը» սերիալում համարձակ Լիանա Մորմոնտի կերպարով, պատմել է, որ ծնողներին իրեն արգելում են նայել սերիալը, այս մասին հայտնում է Daily Star-ը։

«Ես, հավանաբար, այն կդիտեմ, երբ 18 տարեկան դառնամ»,- ենթադրել է 15-ամյա աստղը։ Նա հավելել է, որ նույնիսկ այն սերիանում, որոնք ինքը տեսել է, եղել են պահեր, որոնց դիտումը փակել են մայրն ու հայրը։ Նրանք բացատրել են, որ տեսարանները չափազանց դաժան են։

via GIPHY

Զգուշացեք, 8-րդ եթերաշրջանի երրորդ սերիայի վերաբերյալ սփոյլեր է։

«Նախորդ կիրակի օրն ինձ թույլ են տվել տեսնել այն պահը, որում սպանում են իմ հերոսուհwuն։ Եվ մի փոքր դիտել եմ յոթերորդ եթերաշրջանը»,- հավելել է Ռեմսին։ Նա Լիանա Մորմոնտի մահը հզոր է անվանել եւ նշել՝ «եթե մահանալ «Գահերի խաղ»-ում, ապա մահանալ արժանավայել կերպով»։



© NEWS.am STYLE