Քիմ Քարդաշյանը` չափազանց կիպ «թաց» զգեստով Met Gala-2019-ին

15:06   7 մայիսի, 2019

Ամենամյա Met Gala բալը չէին կարող արհամարհել ամուսիններ Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը, որոնք միջոցառմանը միասին են ներկայացել: Քանյեն բավական պարզ կերպար էր ընտրել. ռեփերը հաճախ չէ հետեւում դրես-կոդին:

Похожее изображение

Իսկ Քիմն ամենայն մանրամասնությամբ պատրաստվել էր երեկույթին: 38-ամյա աստղը երեկոյին հայտնվել է Mugler-ի «թաց» զգեստով, որն այնքան կիպ էր, որ թվում էր, թե կպայթի: Զգեստը զարդարված էր ուլունքներով, որոնք ջրի կաթիլի տպավորություն էին թողնում: Թաց սանրվածքը եւ փայլուն հայլայթերն իդեալականորեն լրացնում էին կերպարը:

Похожее изображениеКартинки по запросу met gala kanye getty

Լուսանկարները՝ Getty, Just Jared



© NEWS.am STYLE