«Լռությունն ու ներդաշնակությունը 1500մ բարձրության վրա...». հմայիչ Իննա Խոջամիրյանի լուսանկարը

15:39   7 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Գանձասարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին, որը «Էլենի օրագիրը 2» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, սպիտակ բլուզ է կրում, որը համադրել է վարդագույն տաբատի եւ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոցը եւ ժամացույցը։ «Լռությունն ու ներդաշնակությունը 1500մ բարձրության վրա...»,- մեկնաբանություններում գրել է Իննա Խոջամիրյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր ներկայացել էր գարնանային, վառ կերպարում։ Դերասանուհին կրում էր ջինսե տաբատ, ջինսե պիջակ, սպիտակ վերնաշապիկ, կերպարն ամբողջացնում էին սպորտային, գունավոր կոշիկներն ու գլխարկը։

Լուսանկարները՝ Ամին Ավագյանի



© NEWS.am STYLE