«Դոմ 2»-ի նոր, վառ մասնակցին մեղադրել են էսկորտ ծառայությունների մատուցման մեջ (ֆոտո, վիդեո)

17:07   7 մայիսի, 2019

Սկանդալային «Դոմ 2» նախագիծը նոր մասնակից ունի, որն արդեն իսկ հասցրել է առանձնանալ։ Նա պետինգով է զբաղվել Ռոմա Ժուկովի հետ՝ գիշերը նրան շփոթելով Նիկիտա Ռուդակովի հետ, որի համար եկել է նախագիծ։ Ապա նա նվեր է ստացել Նիկիտայից. հեռուստանախագծի մասնակիցը նրան հսկայական ուտիճով աղանդեր է մատուցել։ Յանան առանց տատանվելու ծամել է այն՝ նշելով, որ հիացած է։

Картинки по запросу яна березова

Իսկ այսօր պարզվել է, որ հնարավոր է՝ նա էսկորտով է զբաղվել։ Օլգա Բուզովան Յանա Բերյոզովայից հետաքրքրվել է՝ արդյոք նա իսկապես տղամարդկանց հետ գիշեր է անցկացրել գումարի դիմաց։ «Դոմ 2»-ի մասնակիցը նշել է, որ երբեք էսկորտով չի զբաղվել, միայն որպես խոհարար աշխատել է տեղի հյուրանոցում։ Ճիշտ է, Բերյոզովայի ոչ մի ընկեր չի կերել նրա կողմից պատրաստված մթերքը, քանի որ նա միշտ նշել է, որ չի կարողանում խոհարարական գլուխգործոցներ ստեղծել։

Картинки по запросу яна березоваКартинки по запросу яна березова



© NEWS.am STYLE