Հմայիչ Արփի Գաբրիելյանի ոճային լուսանկարը

17:49   7 մայիսի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նորաձեւ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Արփին սպիտակ տաբատ է կրում, որը համադրել է վանդակավոր պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են սեզոնի ամենանորաձեւ պայուսակը, սպիտակ կոշիկներն ու արեւային ակնոցը։ Արփին նաեւ խոշոր վզնոց է կրում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arpi Gabrielyan (@arpigabriela)

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արփի Գաբրիելյանը կարճ հոլովակ էր հրապարակել։ Նա կադրերում կրում էր կապույտ, փայլուն, կարճ զգեստ։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկներն ու զգեստի երանգի ականջօղերը։



© NEWS.am STYLE