Starbucks-ը զվարճալի կերպով է արձագանքել «Գահերի խաղ»-ում սուրճի բաժակի հայտնվելուն

19:18   7 մայիսի, 2019

Սրճարանների Starbucks ցանցը չէր կարող անուշադրության մատնել «Գահերի խաղը» սերիալի էպիզոդներից մեկը, որում հայտնվել է ապրանքանիշի սուրճի բաժակը։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է ընկերության Twitter-ի հաշվում։

«Եթե անկեղծ, մենք զարմացած ենք, որ նա «Վիշապի կոկտեյլ» չի պատվիրել (մանգոյով, պապայայով եւ կոկոսի կաթով ըմպելիք)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Картинки по запросу mango dragon fruit

Որոշ երկրպագուներ նույնիսկ ծիծաղել են այդ բացթողման վրա՝ առաջարկելով բաժակի վրա գրել (Starbucks-ի աշխատակիցները, որպես կանոն, հենց այդպես էլ անում են) «Դեյներիս Թարգարիեն» նրա ամբողջական անվամբ կամ Ջոն Սնոու։ Երկրպագուների մի մասն էլ այս ամենում թաքնված գովազդ է նկատել՝ փորձելով գուշակել, թե որքան գումար է վճարել ցանցը դրա համար։



© NEWS.am STYLE