Վառ դիմահարդարմամբ Արմինկայի նոր լուսանկարը

18:15   7 մայիսի, 2019

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ներկայացրել է իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Արմինկան վառ դիմահարդարմամբ է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Ընդգծված են աչքերն ու շուրթերը։ «Բարեւ, նոր շաբաթ»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ տաբատ, փայլուն բլուզ եւ կոշիկներ։ Երգչուհին նախընտրել էր սեւ աքսեսուարներ՝ գլխարկ եւ արեւային ակնոց։ «Փարիզուհու հագուկապով երեւանցին՝ Լոս Անջելեսում»,- կադրերը մեկնաբանել էր երգչուհին։



© NEWS.am STYLE