«Հոյակապ». Սոնա Հովհաննիսյանը՝ նուրբ ու գրավիչ կերպարում

19:49   7 մայիսի, 2019

ԱՄՆ-ում հայտնի հայ հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սոնան զգեստ է կրում եւ նուրբ դիմահարդարմամբ է, որն ընդգծել է հաղորդավարուհու գեղեցկությունը։ Հաղորդավարուհին սեւ-սպիտակ լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։ «Հոյակապ»,- նշել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնա Հովհաննիսյանը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի եւ մուգ գույնի բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել էր վառ դիմահարդարումը։ «Գարուն»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE