«Իմ հայազգի քույրը». Քիմ Քարդաշյանը կրկնօրինակել է Շերի կուլտային կերպարը

18:41   7 մայիսի, 2019

Հոլիվուդյան աստղերն անցած գիշեր ցուցադրել են, ամենայն հավանականությամբ, ամենաարտասովոր զգեստները, որոնք կարելի էր պատկերացնել Met Gala-ի ընթացքում։ Քիմ Քարդաշյանի կերպարը, որով նա հայտնվեց կարմիր գորգին, շատ է զարմացրել նրա երկրպագուներին. միջոցառման համար Քիմն ընտրել էր Thierry Mugler-ի արտասովոր «թաց» զգեստը։ Vogue-ին տված հարցազրույցում ոճի չափանիշի մասին հարցին ի պատասխան Քիմը հայտարարել է, որ իր համար այդպիսին է երգչուհի Շերը։

«Ես լսել եմ, որ միջոցառմանը ներկա կլինի Շերը։ Նա շատ ոճային է եւ օրինակ է ինձ համար։ Ինձ նաեւ շատ է դուր գալիս Նաոմիի ոճը (Քեմփբել) եւ բոլոր դասական դերասանուհիները։ Բայց ամեն դեպքում կնշեմ Շերի անունը։ Ես շատ կուրախանամ, եթե այսօր այստեղ հանդիպեմ նրան։ Նա իմ հայազգի քույրն է»,- հայտարարել է ռեալթի շոուի աստղը։

Կարճ հարցազրույցից անմիջապես հետո Քարդաշյանը հաստատել է իր խոսքերը. Met Gala-ին հաջորդած երեկույթի համար աստղն ընտրել է կապույտ գույնի, լատեքսից պատրաստված զգեստ, որը խորը լանջաբացվածք ունի եւ փայլուն ծոպեր, ինչպես նաեւ երկարաճիտ կոշիկներ։ Քանյե Ուեսթի կինը կերպարն ամբողջացրել է արտասովոր կեղծամով։  

Համացանցում անմիջապես նկատել են, որ Քիմ Քաևրդաշյանի այդ զգեստը նման է երգչուհի Շերի կուլտային բեմական կոստյումին։ Ի դեպ, Քիմը հաճապ է կրկնօրինակում ոճի իր մյուս «կուռքի»՝ մոդել Նաոմի Քեմփբելի կերպարները։

Картинки по запросу наоми ким

Լուսանկարները՝ Vogue, Just Jared, Legion-media



© NEWS.am STYLE