Կինոքննադատը «Գահերի խաղ»-ի հերոսների պահվածքն անհեթեթ է համարել

23:17   7 մայիսի, 2019

Mashable պարբերականի կինոքննադատ Ադամ Ռոզենբերգը «Գահերի խաղ»-ի ութերորդ եթերաշրջանի չորրորդ սերիան դիտելուց հետո հերոսների պահվածքն անհեթեթ է համարել։ Լրագրողի խոսքերով սերիալի հերոսները իրենց կերպարներին ոչ համապատասխան արարքներ են կատարում, որպեսզի սյուժեն հասցնեն ավարտին։

Картинки по запросу игра престолов

Ռոզենբերգը քննադատել է թագուհի Դեյեներիսի երկրորդ վիշապի սպանության տեսարանը։ Սերիալում վիշապները ծովի կողմից մոտենում են ամրոցին, ինչից հետո ժայռերից հայտնվում են Էուրոն Գրեյջոյի նավերը, որոնք կրակ են բաց թողնում։ Քննադատը գտնում է, որ արեւոտ եղանակին հնարավոր չէ շարժվող նավատորմից բազմաթիվ նավեր թաքցնել, որն էլ որպես հետախույզ ունի երկու վիշապ։

Նա նաեւ Տիրիոն Լաննիստերի պահվածքն է անհեթեթ անվանել, որը որոշել է վտանգավոր տարածության վրա մոտենալ Թագավորական Նավահանգիստ, որպեսզի Սերսեյ թագուհուն համոզի հանձվել։ «Նա իրականում կարծում էր, որ կկարողանա։ Մի՞թե նա չի դիտել նախորդ՝ յոթերորդ եթերաշրջանը», - զարմացել է լրագրողը՝ հավելելով, որ Սերսեյը, ով ավելի վաղ եղբայրներին սպանելու համար վարձել էր Բրոնին, պետք է շողերին հրամայեր սպանել Տիրիոնին։

 



© NEWS.am STYLE