Քենդալ Ջենները սեքսուալ բլուզով շրջել է Նյու Յորքում

22:45   7 մայիսի, 2019

Քենդալ Ջեններն աշխարհում ամենաբարձր վարձատրվող մոդելն է եւ ամենաոճայիններից մեկը։ Աստղի կերպարները գրեթե միշտ կազմված են սեզոնի ամենանորաձեւ իրերից։

Թոփ մոդելին այսօր նկատել են Նյու Յորքում։ Քենդալ Ջենները զբոսանքի համար կենդանական պրինտով կանացի եւ սեքսուալ բլուզ էր ընտրել, որը համադրել էր կաշվե տաբատի հետ։ Ջենները կերպարն ամբողջացրել էր բարձրակրունկներով, փոքրիկ պայուսակով եւ արեւային ակնոցով։ Պայուսակը եւս, ի դեպ, զարդարված էր կենդանական պրինտով։    

Աղբյուրը եւ լուսանկարները՝ ElleInstagram



© NEWS.am STYLE