Հաշտվե՞լ են․ արքայազն Ուիլյամը Մեգան Մարքլի ծննդաբերությունից հետո եղբոր հաշվով կատակ է արել

22:18   7 մայիսի, 2019

36-ամյա արքայազն Ուիլյամն ու 37-ամյա Քեյթ Միդլթոնը նոր մրցակցության մեջ են։ Այսօր ամուսինները հայտարարել են ռեգատայի «Թագավորական գավաթի» մեկնարկի մասին։

Այն տեղի կունենա մայիսի 9-ին։ Մրցաշարին կմասնակցեն յոթ զբոսանավ՝ յուրաքանչյուր հիմնադրամից մեկը, որին օգնում են Քեմբրիջի դուքսերը։ Ամուսինները երկու զբոսանավի վրա տեղ կզբաղեցնեն եւ կմրցեն մյուս մասնակիցների հետ։

Ռեգատայի մասին հանդիսավոր հայտարարությունը տեղի է ունեցել Cutty Sark թանգարանում՝ հին փայտե առագաստանավի վրա։ Ուիլյամը հանրության առջեւ ներկայացել է սովորական կոստյումով, իսկ Քեյթը շատ լուրջ է պատրաստվել։ Նա ներկայացել է սեւ-սպիտակ զոլավոր ջեմփերով, կապույտ տաբատ, իսկ կերպարը համալրել է վառ կարմիր պայուսակը։

Մայիսի 6-ին արքայազն Ուիլյամն առաջին անգամ հորեղբայր է դարձել՝ նրա եղբայրը որդի է ունեցել։ Ոմանք քննադատել են Քեյթին եւ Ուիլյամին, որ նրանք միայն 6 ժամ հետո են շնորհավորել Հարրիին եւ Մեգանին։ Սակայն դա միայն ձեւականություն է, իրականում Քեյթն ու Ուիլյամն ուրախ են, որ ընտանիքի նոր անդամ ունեն։

Ամուսինները պատմել են, որ շատ ուրախ են զարմիկի համար եւ չեն համբերում, թե երբ են հանդիպելու նրան։ Ուիլյամը կատակել է, որ ուրախ է եղբորը ողջունել «անքունների հասարակություն, որում հայտնովում ես երեխաներին դաստիարակելիս»։ Քեյթը հավելել է, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ են Հարրիին եւ Մեգանը որոշելու երեխայի անունը։



© NEWS.am STYLE