Հետաքրքիր գունավոր զգեստ, երկար գուլպաներ․ Տաթեւիկ Ադումյանի գարնանային street style-ը

23:43   7 մայիսի, 2019

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ:

Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Այս անգամ Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գարնանային, երեւանյան street style-ը։ Նա կրում է գունվոր հետաքրքիր զգեստ, երկար գուլպաներ, կաշվե բաճկոն, իսկ կերպարը համալրում է շարֆը։ Կադրերին կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տաթեւիկ Ադումյանը ներկայացել էր առանց շպարի։ «Վերջին երեկոն Պրահայում»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր դերասանուհին՝ օգտագործելով «առանց դիմահարդարման», «առանց ֆիլտրի» հեշթեգերը։



© NEWS.am STYLE