19:54 27 հունիսի, 2013Օրերս հայտարարվել են Independent Handbag Designer Awards 7-րդ ամենամյա անկախ մրցանակաբաշխության արդյունքները: Միջոցառման կազմակերպիչը, ինչպես նախկինում, Handbag Designer 101 կայքն է, որը մասնագիտանում է դիզայներական պայուսակների վերլուծության ուղղությամբ:
Ըստ Fashiontime.ru-ի, հաղթողներին հայտարարել է Handbag Designer-ի հիմնադիր Էմիլի Բլյումենտալը: Մրցույթի ժամանակ հայտարարվել էր 6 անվանակարգ, որտեղ հաղթելու համար պայքարում էին շուրջ 1.000 դիզայներներ: Ահա վեց երջանիկների անունները. Մարիա Լամանա, Մերի Լեյ, Կարմեն Օրտիզ՝ LINOZA-ի համար, Ռաքել Սանտոս՝ Dante Robles Design-ի, Մարիա Արիստիգետա՝ MTAbags-ի եւ Ֆրանչեսկա Կլամեր՝ Einmalig-ի համար: