Մերկ քնելու երեք պատճառ

21:12   12 մայիսի, 2019

1. Օքսիտոցին հորմոնի բարձր մակարդակ

Օքսիտոցինը հորմոր է, որն արտադրվում է մաշկը մաշկի հետ շփման հետեւանքով: Ամբողջ գիշերվա ընթացքում նման շփումն այդ օգտակար հորմոնի բարձր մշտական արտադրություն կապահովի: Օքսիտոցինի օգտակար հատկություններից են դրական զգացողությունը, սրտի ռիթմի եւ սթրեսի հորմոնի նվազումը, վստահության ուժեղացումն ու սեքսուալ գրգռվածությունը:

2. Հեշտ է «տրամադրված» լինելը

Կանանց համար սեքսին «տրամադրվելը» դժվար է: Նրանք հակված են գլխում բազմաթիվ խնդիրներ պտտել՝ կապված երեխաների, տան, աշխատանքի հետ: Դա թույլ չի տալիս թուլանալ եւ զգայական առումով պատրաստվել սեռական կոնտակտի: Մաշկը մաշկին հպվելով՝ ինքնաբերաբար տրամադրվում եք մերձեցման, անկախ այն հանգամանքից, թե ինչի մասին եք մտածում:

3. Ամրապնդում է կապը

Սեռական մերձեցման ճանապարհին հիմնական խոչընդոտներից է զույգի միջեւ զգայական կապի նվազումը: Երբ զուգընկերներն իրարից հեռու են զգում, կորցնում են սեռական ցանկությունը: Մերկ քնելը քայքայում է հոգեբանական արգելքները եւ ուժեղացնում մերձեցումը:

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE