Էլեգանտ. Մելանյա Թրամփն ընտրել է Emilia Wickstead-ի ջինսե զգեստ եւ բարձրակրունկ կոշիկներ

11:42   8 մայիսի, 2019

ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տանը միջոցառում է կազմակերպել, որը նվիրված էր իր Be Best բարեգործական կազմակերպության գործունեությանը։ ԱՄՆ ղեկավարի էլեգանտ կինը բրիտանական Emilia Wickstead ապրանքանիշի զգեստ էր կրում եւ նյուդ երանգի բարձրակրունկ կոշիկներ։

Ջինսե զգեստը, որը զարդարված էր գոտիով, ընդգծում էր 49-ամյա գեղեցկուհու բարակ գոտկատեղը. Թրամփն, անկախ տարիքից, պահպանում է ամենասեքսուալ մոդելներից մեկի կարգավիճակը։ Մելանյա Թրամփի կերպարն ամբողջացնում էին ուղիղ հարդարված մազերը եւ առաջին տիկնոջ սիրելի դիմահարդարումը՝ սմոքի այս եւ ընդգծված այտոսկերեր։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE