«Իսկ դուք ինչպե՞ս եք «պայքարում» մռայլ եղանակի դեմ». Արմինկայի վառ կերպարը

10:39   8 մայիսի, 2019

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ներկայացրել է իր վառ կերպարը։

Երգչուհին նոր լուսանկարներ է տեղադրել իր միկրոբլոգում։ Արմինկան դրանցում ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ բլուզի եւ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են գունավոր սպորտային կոշիկները եւ արեւային ակնոցը։ «Իսկ դուք ինչպե՞ս եք «պայքարում» մռայլ եղանակի դեմ»,- մեկնաբանություններում գրել է հմայիչ երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ պիջակ էր կրում, որը համադրել էր խոշոր աքսեսուարների հետ։ Արմինկան արեւային ակնոց էր կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ րէ։ «Ի՞նչ է ձեզ համար ոճը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE