Մադոննան պաշտպանել է Մայքլ Ջեքսոնին, որին կրկին մեղադրում են մանկապղծության մեջ

12:09   8 մայիսի, 2019

Երգչուհի Մադոննան պաշտպանել է Մայքլ Ջեքսոնին, որին կրկին մեղադրում են անչափահասների նկատմամբ ոտնձգության մեջ, հայտնում է Sky News-ը։

Նա կոչ է արել հիշել անմեղծության կանխավարկածի մասին։ «Ես հազարավոր անգամներ բախվել եմ սուտ մեղադրանքների հետ։ Այդ պատճառով երբ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ բան է ասում մարդու մասին, ես ապացույցներ եմ խնդրում։ Իմ կարծիքով՝ մարդիկ անմեղ են, քանի դեռ նրանց մեղքն ապացուցված չէ»,- հայտարարել է երգչուհին՝ մեկնաբանելով Ջեքսոնի ոտնձգությունների մասին պատմող «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմը։

Հարցին, թե ինչը կարող է ապացուցել երգչի մեղքը, Մադոննան պատասխանել է, որ ֆիլմը չի դիտել։

«Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմը էկրաններ է բարձրացել մարտի սկզբին, սակայն դրա շուրջ կրքերը չեն հանդարտվում մինչ այժմ։ Ֆիլմում հավաքված են առավել սկանդալային եւ հակասական լուրերը Մայքլի մասին։ Երաժիշտի հարազատները համոզված են, որ վավերագրական ֆիլմի գոյությունը 27 տարվա վաղեմության պայմանագրի խախտում է։ Հենց այդ պատճառով նրանք դատական հայց են ներկայացրել հեռուստաընկերության դեմ։ Հայցով պահանջվող գումարը բավական պատկառելի է՝ 100 մլն դոլար։



© NEWS.am STYLE