Կրկին Asos. Լետիցիա թագուհին հիացրել է իր կերպարով

13:45   8 մայիսի, 2019

Թագուհի Լետիցիան չի վարանում նույն զգեստով հանրությանը ներկայանալ երկու անգամ։ Իսպանիայի առաջին տիկինը մեծ հաճույքով ցուցադրում է սիրելի հագուստը։ Սարագոսա կատարած այցի ընթացքում նա կրկին կրել է Asos-ի զգեստը, որի «պրեմիերան» տեղի էր ունեցել նախորդ տարի՝ Չինաստանի նախագահի եւ նրա կնոջ ընդունելության ընթաքում։

Միջին երկարությամբ զգեստը զարդարդված է թռչուններով եւ ծաղիկներով։ Կերպարն ամբողջացրել էին Magrit ապրանքանիշի զամշե բարձրակրունկ կոշիկները։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE