Մաշկի յուրօրինակ գունավորմամբ մոդելը մերկացրել է կուրծքը (ֆոտո)

13:13   8 մայիսի, 2019

Կանադացի ֆոտոմոդել եւ ակտիվիստ Վինի Հարլոուն, որի մոտ մաշկի դեպիգմենտացիա է առկա (վիտիլիգո), ամենամյա Met Gala-ին հաջորդած երեկույթին ներկայացել է ամբողջությամբ թափանցիկ կոմբինեզոնով։ Նրա լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։

Super-model behaviour: Winnie Harlow went braless underneath a leopard print catsuit which she wore with matching thigh-high boots

24-ամյա մոդելը վագրային պրինտով կիպ կոստյում է կրում, որը ցուցադրում էր նրա մերկ կուրծքը։ Մոդելը կերպարն ամբողջացրել էր բարձրակրունկ կոշիկներով եւ նույն պրինտով սեղմիրանով։ Նա ժանիքի տեսքով ականջօղ էր ընտրել։

Blonde beauty: She wore tiny briefs under her ensemble and her waist was cinched in with a matching corset

Met Gala երեկույթը, որն անց է կացվել Մետրոպոլիտեն թանգարանում, Նյու Յորքի ամենախոշոր միջոցառումներից մեկն է։ Յուրաքանչյուր տարի հյուրերի հագուստը պետք է համապատասխանի Կոստյումի ինստիտուտի նոր ցուցադրության թեմային։ Met Gala 2019-ը տեղի է ունեցել մայիսի 6-ին եւ նվիրված էր գրող Սյուզեն Զոնթագի «Նշումներ Քեմփի մասին» էսսեին։



© NEWS.am STYLE