Հերթական սկանդալը. Նաստյա Սամբուրսկայային մեղադրել են «գռեհիկ բանսարկության» մեջ

14:11   8 մայիսի, 2019

Թատերական ռեժիսոր Անտոն Յակովլեւը հայտարարել է, որ Նաստյա Սամբուրսկայային թատերախմբից ժամանակից շուտ չի հանել։ Նրա խոսքերը փոխանցում է «Մոսկվան է խոսում» («Говорит Москва») ռադիոկայանը։

«Դա հիմարություն է, մտացածին իրավիճակ։ Նա ասել է, որ հեռանում է թատրոնից, մենք պետք է նոր դերասանուհու ներառեինք։ Նոր դերասանուհու ներառելու ժամանակ ունենք միայն մայիսին»,- բացատրել է ռեժիսորը։

Похожее изображение

Յակովլեւը նշել է, որ Սամբուրսկայաին առաջարկել են չորսի փոխարեն երկու ներկայացում խաղալ, մյուսները տալ նոր դերասանուհուն. «Նա ասել է՝ կա՛մ ամեն ինչ,կա՛մ ոչինչ։ Ամբողջովին հիմար իրավիճակ։ Դա բնական արտադրական անհրաժեշտություն է՝ հասցնել մինչ նոր սեզոնը նոր դերասանուհու ներգրավել։ Դատարկ տեղում գովազդ սկսելն անհեթեթ, գռեհին ինտրիգ է, որը նա ստեղծել է դատարակ տեղում »,- ասել է ռեժիսորը։

Похожее изображение

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սամբուրսկայան սկանդալով լքել է թատրոնը Յակովլեւի կողմից «անհարգալից վերաբերմունքի» պատճառով։ Դերասանուհին ռեժիսորին մեղադրել է նրանում, որ իրեն կազմից ժամանակից շուտ են հանել եւ հանդիսատեսին կոչ է արել հանձնել տոմսերը, որոնք գնվել են իր մասնակցությամբ ներկայացումների համար։



© NEWS.am STYLE