Հայտնի է՝ ինչու Բրեդլի Քուփերն Իրինա Շեյքին չէր ուղեկցում Met Gala-ին

18:14   8 մայիսի, 2019

Բացի Met Gala-2019-ի յուրօրինակ զգեստներից՝ քննարկվող թեմաներից մեկը հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Բրեդլի Քուփերի բացակայությունն էր, որը չէր ուղեկցում սիրելիին՝ մոդել Իրինա Շեյքին։ Մոդելը կուլտային միոջացառմանը ներկայացել էր առանց նրա։ Դերասանի ներկայացուցիչը բացատրել է նրա բացակայությունը։

Брэдли с Ириной и своей мамой на 

Քուփերը սիրելիին չի կարողացել ուղեկցել աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Հայտնի երեկույթն անցկացվել է Նյու Յորքում՝ Մետրոպոլիտեն թանգարանում, իսկ Բրեդլի Քուփերն այդ ժամանակ գտնվել է 4 հազար կիլոմետր հեռավորության վրա։ «Նա Լոս Անջելեսում էր։ Այստեղ նա Հոակին Ֆենիքսի հետ աշխատում է որպես «Ջոքեր» ֆիլմի պրոդյուսեր»,- հայտնել է Քուփերի ներկայացուցիչը։

Թոդ Ֆիլիփսի նոր աշխատանքն այս տարվա ամենասպասված ֆիլմերից է։ Պրեմիերան ծրագրված է հոկտեմբերին։ Բրեդլին, որը գլխավոր պրոդյուսերներից մեկն է, երկար ժամանակ է հատկացնում այս նախագծին, գրում է Usmagazine-ը։

Սուպերմոդելը երեկույթին հայտնվել է Burberry  ապրանքանիշի մուգ կապույտ զգեստով, որը խորը լանջաբացվածք ուներ եւ զարդարված էր բրոշով։ Նրան ընկերակցել են Ռիկարդո Տիշին՝ Burberry-ի ստեղծագործական տնօրենը եւ նրա ընկերը։



© NEWS.am STYLE