Ոճային Մադոննա Հարությունյանի լուսանկարը՝ Երեւանից

16:45   8 մայիսի, 2019

Ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարում ոճաբանը վառ կերպարում է. նա ընտրել է զոլավոր տաբատ, որը համադրել է սպիտակ բլուզի եւ սեւ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ կոշիկները եւ պայուսակը, ինչպես նաեւ աքսեսուարները՝ արեւային ակնոց եւ շարֆ։ Մադոննա Հարությունյանը պատկերված է գրքերի ֆոնին, իսկ լուսանկարի մեկնաբանություններում գրել է. «Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված կադրերում Մադոննան միջին երկարությամբ զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Կերպարն ամբողաջացրել էին սպիտակ կոշիկները եւ վառ դիմահարդարումը։ «Երջանիկ միտք, երջանիկ կյանք»,- լուսանկարը մեկնաբանել էր ոճաբանը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել, իսկ նրանցից մեկը գրել էր. «Շատ յուրահատուկ եւ տարբերվող»։



© NEWS.am STYLE