Տիգրան Քեոսայանի որդին հայրիկից լավ է խոսում հայերեն

15:35   8 մայիսի, 2019

Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քեոսայանի ընտանիքում շուտով ուրախալի իրադարձություն է սպասվում. զույգը սպասում է երրորդ երեխայի ծնունդին։ RT-ի գլխավոր խմբագիրը հղիությամբ պայմանավորված խոստացել է Instagram-ում միայն «ընտանեկան» հրապարակումներ անել առանց քաղաքականության։ Հայտնի լրագրողն իր հետեւորդների հետ կիսվել է տեսանյութով, որում ամուսինը «վիճում է» որդու՝ Բագրատի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Ավելի վաղ Սիմոնյանը հայտարարել է, որ կողմ է երեխաների վաղ ուսուցմանը։ Մարիանայի եւ Բագրատի հետ խաղի ձեւով պարապում են լեզվաբան-ուսուցիչներ։ Այդ պատճառով այս տարիքում արդեն երեխաները խոսում են հինգ լեզվով։

Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը եւ Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա ունեն՝ դուստր եւ որդի։ Քեոսայանը եւս երկու դուստր ունի, որոնք լույս աշխարհ են եկել Ալյոնա Խմելնիցկայայի հետ առաջին ամուսնության ընթացքում։



© NEWS.am STYLE