Երջանիկ Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի առաջին լուսանկարները նորածին որդու հետ

16:05   8 մայիսի, 2019

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն առաջին անգամ ցույց են տվել նորածին որդուն։ Երեխայի ծնունդից երկու անց աշխարհն առաջին անգամ տեսել է նորածնին։

 

Երկու օրական երեխան մասնակցել է մայրիկի եւ հայրիկի հետ ֆոտոշարքին։ Հնարավոր է՝ ինչպես եւ նրա մայրը, տղան եւս հաճախ կխախտի թագավորական պրոտոկոլը։

Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին առայժմ չեն որոշել՝ ինչ անուն կտան առաջնեկին։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Վինձորում ամպամած եղանակ է, եւ անձրեւ է տեղում, զույգը ֆոտոշարքի համար ընտրել է ամրոցում գտնվող Սուրբ Գեորգիի դահլիճը։ Հենց այստեղ է զույգը գրեթե մեկ տարի առաջ անցկացրել առաջին ամուսնական ընդունելությունը։ Նշենք, որ Մեգան Մարքլը հանրությանն առաջին անգամ է ներկայացել դեկրետային արձակուրդ մեկնելուց հետո։

Աղբյուրը եւ լուանկարները՝ Hello



© NEWS.am STYLE