Մադոննան հանրությանն է ներկայացել մուսուլմանական հագուստով

19:14   8 մայիսի, 2019

Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան Նյու Յորքում Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում հայտնվել է մուսուլմանական հագուստով։ Լուսանկարները հրապարակել է The Sun-ը։

 Madonna wore a burka as she arrived at JFK airport in New York yesterday

60-ամյա երգչուհին ամբողջությամբ ծածկել էր գլուխը, կրում էր արեւային ակնոց եւ New York Yankees ապրանքանիշի մեծ բաճկոն։ Սակայն մաքսային զննման կետում Մադոննան հանել է այդ հագուստը եւ մնացել տաբատով ու վերնաշապիկով։ Երգչուհին իր քայլը ոչ մի կերպ չի մեկնաբանել։

2018թ.-ի փետրվարին՝ Լոնդոնում նորաձեւության շաբաթի ընթացքում, սեւ հիջաբով եւ համեստ զգեստով հանրությանն էր ներկայացել հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը։ Ցուցադրությունից հետո նա լուսանկարվել է երկրպագուների հետ եւ ընդունել բյութի ապրանքնիշերի նվերները։ «Նորաձեւությունը պարտադիր չէ մերկ լինի»,- հագուստը մեկնաբանել էր Լոհանը։

Картинки по запросу lohan hijab



© NEWS.am STYLE