Ալբինա Ջանաբաեւան պատմել է Վալերի Մելաձեի սիրո եւ խանդի մասին

23:11   8 մայիսի, 2019

40-ամյա Ալբինա Ջանաբաեւան պատմել է իր եւ 53-ամյա Վալերի Մելաձեի որդիների մասին։ Երգչուհու խոսքով՝ 15-ամյա Կոնստանտինը եւ 4-ամյա Լուկան շատ բաներում իրեն են նման։ «Կոստյայի մոտ նկատվող ոոշակի ժրաջանությունը, կարծում եմ՝ ինձանից է։ Լուկան շատ շարժուն է, ակտիվ, եւ դուք կզարմանաք, բայց այդ առումով եւս ես ինձ եմ նմանեցնում»,- ասել է արտիստը։

Альбина Джанабаева рассказала о любви и ревности Валерия Меладзе

Ալբինան խոսել է նաեւ երեխաների բնավորության գծերի մասին, որոնք ժառանգել են հորից։ Կոնստանտինը հետաքրքրված է գիտությամբ եւ տեխնիկայով, իսկ Լուկան այնքան լեցուն է էներգիայով, որքան երգիչը մանկության տարիներին։

Չնայած տարիքային տարբերությանը՝ Ջանաբաեւայի եւ Մելաձեի երեխաները շատ դեպքերում մրցակցում են։ «Այն ավելի շատ գալիս է Լուկայից, նա միշտ ցանկանում է ավելի բարձր, արագ եւ ուժեղ լինել։ Դա զվարճալի է, եւ Կոստյան հաճախ է զիջում նրան. նա հրաշալի է կատարում մեծ եղբոր պարտականությունները»,- «ОК!»-ին տված հարցազրույցում ասել է երգչուհին։

Ալբինան պատմել է նաեւ ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Նա խոստովանել է, որ արտիստը երբեմն խանդում է իրեն, իսկ ինքը՝ նրան։ «Մենք վստահում ենք միմյանց... Ես, իհարկե, կարծում եմ, որ խանդն այս կամ այն չափով բնորոշ է բոլորիս։ Եթե կա սեր, ապա կան նաեւ տարբեր ուղեկցող հանգամանքեր, այդ թվում խանդ։ Բայց կեցցե Վալերին եւ ես»,- ընդգծել է աստղը։



© NEWS.am STYLE