«Արեւը քո ներսում փնտրիր». Թամարա Գեւորգյանի գրավիչ լուսանկարը

20:14   8 մայիսի, 2019

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը, որը հայ հեռուստադիտողին առավել հայտնի է դարձել սերիալային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները եւ վառ դիմահարդարումը. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ «Արեւը, բարեկա՛մ, քո ներսում փնտրիր»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսնկարում դերասանուհին ներկայացել էրառանց շպարի։ Այն հրապարակվել էր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։

Լուսանկարը՝ Ալբերտ Հարությունյան



© NEWS.am STYLE