Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին հայտնել են նորածին որդու անունը

20:38   8 մայիսի, 2019

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրիին հայտարարել են նորածին որդու անունը։ Այս մասին հայտնում է  Daily Mail-ը։

Թագավորական զույգը տղային անվանել է Արչի։ Նրա ամբողջական անունը Արչի Հարրիսոն Մաունտբաթթեն-Վինձոր է (Archie Harrison Mountbatten-Windsor։

Բութմեյքերները կանխատեսում էին, որ տղային կանվանեն Ալբերտ, Արթուր կամ Ալեքսանդր։

Արքայազն Հարրիի երկրպագուները ենթադրում էին, որ նորածինը կստանա Ջորջ կամ Ջոն անունը։

3,3 կգ քաշով փոքրիկը ծնվել է մայիսի 6-ի վաղ առավոտյան՝ լոնդոնյան Փորթլենդ հիվանդանոցում։ Ըստ ավանդույթի նրա լույս աշխարհ գալու լուրը հայտնել են օրվա երկրորդ կեսին։ Այս բարի լուրը հայտարարել է արքայազն Հարրիին, իսկ զույգը տեսախցիկների առջեւ երեխային ներկայացրել են միայն մայիսի 8-ին։



© NEWS.am STYLE