Ամբողջությամբ սպիտակ հագուստ. Իվանկա Թրամփը՝ Չիկագոյում

11:15   9 մայիսի, 2019

Իվանկա Թրամփը պաշտոնական այցով Չիկագոյում է, ուր հանդիպել է քաղաքապետ Լորի Լայթֆուտի հետ։

Հանդիպման համար Թրամփը սիրելի սպիտակ գույնի կոստյում էր ընտրել՝ ուղիղ տաբատ եւ ժակետ։ Կերպարն ամբողջացնում էր սպիտակ տոպը։ ԱՄՆ նախագահի դուստրը հավաքել էր մազերը, աքսեսուարներ չէր ընտրել եւ ընտրել էր թեթեւ, գրեթե անտեսանելի ու չեզոք դիմահարդարում։  

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Getty Images, Instagram



© NEWS.am STYLE