Լիլուի ոճային կերպարն ու նոր սանրվածքը

17:18   9 մայիսի, 2019

Երգչուհի Լիլուն, որը բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոլոգում հրապարկված լուսանկարում երգչուհին կանաչ տաբատ է կրում, որը համադրել է պուտավոր վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը եւ արտահայտիչ դիմահարդարումը։ Մեկնաբանություններում Լիլուն հայտնել է նոր տեսահոլովակի մասին. խոսքն, ամենայն հավանականությամբ երգիչ Արմենչիկի հետ նոր երգի մասին է, որի հիման վրա տեսահոլովակի նկարահանման մասին երգչուհին հայտնել էր օրերս։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Կադրերում պատկերված էր նրա մեծացած որդին՝ Ռոբերտը։ Երգչուհին լուսանկարին կից գրել էր․ «Առողջ ու խաղաղ մանկություն բոլոր բալիկներին․ ՍԵՐ»։



© NEWS.am STYLE