«Հաղթանակած օրվա շունչն ուրիշ տեսակի «խաղաղ ու ջինջ» էներգիա է պարունակում իր մեջ...». Հասմիկ Խոջյան

15:13   9 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է մայիսի 9-ի հետ կապված իր հուշերով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» սերիալում, տաբատ է կրում եւ տոպ, որոնք համադրել է ցածրակրունկ կոշիկների հետ։ «Ի՞նչ հիշողություններ ունեք մայիսի 9-ի հետ կապված։ Հաղթանակած օրվա շունչն ուրիշ տեսակի «խաղաղ ու ջինջ» էներգեիա է պարունակում իր մեջ... Պապիկս Հայրենական Մեծ պատերազմի վետերան էր... նրա կենդանության օրոք այս օրն իրական տոն էր... Մեծ հանդիսավորությամբ հավաքում էր Մեզ՝ իր բոլոր թոռներին, գնում էինք Հաղթանակի զբոսայգի, Եռաբլուր, իսկ հետո տանը նշում էինք ՀԱՂԹԱՆԱԿԸ… Հիմա Ինձ համար փոխվել է ամեն ինչ՝ խաղաղ, ներդաշնակ, ներքին եւ արտաքին հաղթանակներով լի, հիշողության ժպիտը դեմքիս լուսավոր օր է...»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում էր կապույտ, մարմինն ընդգրկող զգեստ եւ նույն երանգի բարձրակրունկներ։ Իսկ նրա կերպարն ամբողջացնում էր վարդագույն պիջակը։ «Պետք է միշտ քայլել առաջ ու գնահատել յուրաքանչյուր ակնթարթը՝ ժպտալով ամեն օրվա լուսաբացին ու մայրամուտին։ Հ.Գ. Այսօր երեկոյան պատարագով կսկսվի եկեղեցական տոներից Իմ ամենասիրելին։ Ինչպե՞ս եք պատրաստվել տոնին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE