«Ադամ պապս». Մարգարիտա Սիմոնյանի պապը «կլինի» Անմահների գնդի շարքում

16:06   9 մայիսի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Հաղթանակի օրը պատմել է հերոսական հարազատների սխրագործությունների մասին՝ նշելով, որ «հպարտանում է ու հիշում»։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Մարգարյան Ադամ՝ մայրիկիս հայրը, վիրավորվել է Ստալինինգրադի մերձակայքում։ Նրա եղբայրը՝ Մարգարյան Արամը, տանկիստ է, Պրոխորյան մարտի մասնակից։ Գեղեցիկ Դեմիրճյան՝ իմ մայրիկի մայրը, 14 տարեկան, Ստախանովկա, ճակատ ծխախոտ էր մատակարարում։ Սիմոնյան Սարգիս՝ իմ հոր հայրը, մայրիկի եւ քրոջ հետ պարտիզանություն էր անում Ղրիմում։ Սիմոնյան Ռայա՝ իմ պապիկի կրտսեր քույրը, պարտիզան, 11 տարեկանում վիրավորվել է Ղրիմի անտառներում։ Ալոեւ Գրիգորի՝ իմ տատիկի հայրը, վիրավորվել է Սապուն լեռան մերձակայքում։ Խոնարհվում եմ»,- իր միկրոբլոգում գրել է Սիմոնյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Այսօր Մարգարիտա պապի՝ Ադամ Ալեքսանդրովիչ Մարգարյանի նկարը Ադլերում կլինի Անմահների գնդի շարքում։ Տիգրան Քեոսայանի կինը նկատել է, որ «իմ ընտանիքից ոչ ոքի ոչ ոք Անհամների գնդի երթին գնալ չի խնդրել եւ չի ստիպել»։

Սիմոնյանը Twitter-ում գրել է, որ սիրում է երթը, քանի որ ատում է պատերազմը։ «Շքերթը նշանակում է, որ պատերազմն ավարտվել է։ Շքերթը նշանակում է, որ այլեւս պատերազմ չկա։ Որովհետեւ ահա նրանք՝ հզոր, հավատարիմ, խիզախ, ճշգրիտ տղաներ եւ աղջիկներ, սպաներ, տանկեր, ինքնաթիռներ, եւ նրանք թույլ չեն տա, որ պատերազմ լինի մեզ մոտ»,- գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)



© NEWS.am STYLE