Անսպասելի. արքայազն Ջորջը բացահայտել է Մեգան Մարքլի որդու անունը նրա լույս աշխարհ գալուց երկար ժամանակ առաջ

20:03   9 մայիսի, 2019

Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի ավագ որդին պատահաբար հայտնել է անունը, որն արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն ընտրել են իրենց առաջնեկի համար, թեեւ այն խնամքով թաքցվում էր։ Այս մասին հայտնի է դարձել միայն նորածնի անունը հայտարարելուց հետո։

Похожее изображение

2019թ.-ի հունվարին զբոսանքի ընթացքում բրիտանուհու հետ զրույցում Քեմբրիջի դուքսերի որդին ներկայացել էր ոչ թե Ջորջ, այլ որպես Արչի։ Դա շատ էր զարմացրել նրան, սակայն այդ ժամանակ սրան առանձնակի ուշադրություն չէին հատկացրել, քանի որ նրա խոսքով՝ «երեխաները հաճախ են իրենց համար տարբեր անուններ հնարում»։

Եվ միայն այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը լույս աշխարհ է բերել առաջնեկին, եւ հայտարարվել է նրա անունը, հայտնի է դարձել՝ ինչու է 5-ամյա երեխան ներկայացել որպես Արչի։

Похожее изображение

Հնարավոր է՝ Սասեքսի դուքսերն արդեն իսկ գիտեին անունը, որը տալու էին առաջնեկին եւ այդ մասին հայտնել են թագավորական ընտանիքի մյուս անդամներին։ Իսկ նրանք այն քննարկել են ընտանեկան շրջապատում, այդ պատճառով արքայազն Ջորջը լսել է Աչի անունը, բայց չի իմացել՝ որտեղ այն ճիշտ օգտագործել։

                          Աղբյուրը՝ People

Լուսանկարները՝ Gettyimages, Daily Express



© NEWS.am STYLE