Իսկապե՞ս. Նատալյա Վոդյանովան հղի՞ է վեցրերոդ անգամ

10:14   10 մայիսի, 2019

Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան հղի է վեցրերորդ անգամ. այս եզրակացությանն են հանգնել երկրպագուները եւ համացանցում շնորհավորանքներ ուղղել նրան։ Առիթը մի քանի լուսանկարներն են, որոնցում մոդելի կազմվածքը կլորացած է թվում։

Instagram-ում հայտնված լուսանկարը, որում նկատվել է կլորացած որովայնը, Նատալյան բացատրել է այն հանգամանքով, որ դադարել է հետեւել դիետայի եւ քաշ է հավաքել։

Սակայն մեկ այլ լուսանկար քննարկումների նոր ալիք է բարձրացրել։ Վոդյանովան վառ մանուշակագույն հագուստ է կրում եւ Նյու Յորքում պատկերված է քաղաքացիական ամուսնու՝ Անտուան Արնոյի հետ։ Եվ կրկին հետեւորդները նկատել են կլորացած որովայնը, որը հնարավոր չի եղել թաքցնել ոչ գոտու, ոչ պայուսակի միջոցով։ Բացի այդ՝ երկրպագուները նկատել են, որ մոդելը վերջին շրջանում դադարել է լուսանկարվել կիպ զգեստներով եւ մշտապես գոտկատեղի հատվածը փակում է ձեռքերով։

Հիշեցնենք՝ 37-ամյա Նատալյա Վոդյանովան դաստիարակում  հինգ երեխաների։ Մոդելի ավագ որդին՝ Լուկասը 17 տարեկան է, նրա հայրը մոդելի նախկին ամուսինն է՝ Ջասթին Պորթմանը։ Բրիտանացի արիտսոկրատի հետ ամուսնության ընթացքում Վադյանովան լույս աշխարհ է բերել դստերը՝ Նեւային եւ որդուն՝ Վիկտորին։ 2011թ.-ից Վոդյանովան քաղաքացիական ամուսնություն ունի գործարար Անտուան Արնոյի հետ, որից երկու որդի ունի՝ Մաքսիմը եւ Ռոմանը։

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE