Սկրաբեր՝ տնային պայմաններում նիհարելու համար

19:19   19 մայիսի, 2019

Սկրաբերը վաղուց ի վեր համարվում են օգտակար եւ դրական ազդեցություն ունեցող միջոցներ մաշկի խնամքի գործում։ Դրանք բավականին հեշտությամբ հեռացնում են մաշկի թեփոտված շերտը, մեռած բջիջները՝ վերականգնելով դրա գույնն ու փափկությունը։

Նիհարելու համար նախատեսված սկրաբերը հիմնականում պատրաստվում են ծովի աղից. ուշադրություն՝ կարելի է նաեւ կերակրի աղ օգտագործել, սակայն ավելի լավ արդյունք ստանալու համար պետք է ընտրել Մեռյալ ծովի աղը, քանի որ այն հարուստ է բազմաթիվ միկորէլեմենտներով։ Սկրաբերի օգնությամբ ճարպի ենթամաշկային շերտը նվազում է, ինչի արդյունքում կինը նիհարում է։

Հակացեյլուլիտային սկրաբ

Այս սկրաբի պատրաստման համար անհրաժեշտ է 5 ճաշի գդալ ծովի աղ, կես թուրինջ (грейпфрут) եւ մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ։ Սկզբում աղը պետք է խառնել ձիթապտղի յուղի մեջ, այնուհետեւ քամել թուրինջի հյութն ու քերել կեղեւը։ Այս ամենը խառնելուց եւ ստացված զանգվածը խոնավ մարմնին քսելուց հետո, արդեն կարելի է լվանալ տվյալ հատվածը։

Սկրաբ՝ տնային պայմաններում

Վերցնում եք հավասարաչափ քանակությամբ դարչին, ձիթապտղի յուղ եւ աղացած սեւ պղպեղ։ Ամեն ինչ խառնում եք ու քսում նախընտրելի հատվածում։

Սուրճով սկրաբ

Վերցնում եք նույն քանակությամբ սուրճի մրուր, մեղր եւ յուղ (ձիթապտղի կամ եթերային), ինչպես նաեւ թթվասեր։ Բաղադրիչները մի լավ խառնելուց եւ միատարր զանգված ստանալուց հետո, սկրաբն արդեն կարելի է քսել խնդրահարույց հատվածում եւ լվանալ 10 րոպե անց։

 

Աղբյուրը՝ azbukadiet.ru



© NEWS.am STYLE