«Խայտառակություն». պատգամավորի կինը որոշել է վետերաններին շնորհավորել ստրիպտիզով (վիդեո)

13:06   10 մայիսի, 2019

Ցավոք, Հաղթանակի օրը շատերի համար ոչ միայն առիթ էր հիշելու Հայրենական մեծ պատերազմի վետերանների հերոսությունները, այլեւ գովազդվելու։ Օքսանա Յակոլվեւան՝ պատգամավոր Ալեքսեյ Յակովլեւի կինը, որն առավել հայտնի է Yaxana կեղծամվամբ, որոշել է առանձնանալ։ Նա ոչ միայն երկու երեխաների մայր է, այլեւ պարուհի եւ երգչուհի։

Նա տեսանյութ է նկարահանել՝ որոշելով վետերաններին շնորհավորել մերկապարով։ Yaxana-ն առաջին անգամ հատնի է դարձել նախորդ տարվա սեպտեմբերին, երբ որոշել է իր տեսահոլովակը նկարահանել Մոսկվայի օղակաձեւ ավտոմոբիլային ճանապարհի երթեւեկության մեջտեղում։

Բացի հայտնիությունից՝ նա նաեւ 20 հազար ռուբլու չափով տույժի է արժանացել։ Սակայն նա դրանով չի բավարարվել եւ նախօրեին սոցիալական ցանցերում պրովոկացիոն հոլովակ հրապարակել։ Բնականաբար, հանրության արձագանքը չի ուշացել, եւ օգտատերերի մեծ մասը բացասական է արատահայտվել, թե ինչ խայտառակություն է նա որոշել կազմակերպել այդ լուսավոր տոնին։

Картинки по запросу оксана яковлева

Նշենք, որ եթե նա պարեր պարզապես զինվորական թեմատիկայով երգի հնչյունների ներքո, պարի շուրջ աղմուկ չէր բարձրանա։ Սակայն կարմիր բանակի զինվորական բլուզ եւ պիլոտկա կրելու միտքը, որոնցով մարդիկ այդքան դժվարությամբ, արյամբ եւ տառապանքով թշնամուց հաղթանակ են կորզել, մեղմ ասած, անհաջող է։



© NEWS.am STYLE