Քիմը եւ Քանյեն շուտով չորրորդ անգամ ծնողներ կդառնան

11:31   10 մայիսի, 2019

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը շուտով չորրորդ անգամ ծնողներ կդառնան, հայտնում է TMZ-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրատարակության տվյալների՝ փոխնակ մոր ծննդաբերությունը սկսվել է։ Հաղորդվում է, որ Քիմը եւ Քանյեն արդեն իսկ նրան այցելել են հիվանդանոցում, խոսել բժիշկների հետ եւ նրան հաջողություն մաղթել։

Այժմ նրանք սպասում են տղայի ծնունդին։

Ավելի վաղ Քիմն ասել է, որ որդուն անվանելու է ի պատիվ եղբոր՝ Ռոբերտի։ Սակայն baby shower երեկույթի ընթացքում արված տեսանյութի վրա հայտնվել էր «Robert-Harut» գրությունը, ինչը հայերենով նշանակում է «Հարություն»։ Ըստ ամենայնի՝ երեխայի անունը կա՛մ արդեն ընտրված է, կա՛մ այդպիսի տարբերակ առաջարկել է հյուրերից մեկը։



© NEWS.am STYLE