«Ով է նա». Givenchy ապրանքանիշը հայտնել է նոր գովազդային արշավի դեմքի անունը

14:09   10 մայիսի, 2019

Ֆրանսիական հայտնի ապրանքանիշն ակտիվորեն աշխատում է նոր սեզոնների նորույթների ստեղծման վրա, այդ պատճառով դեմք է փնտրում հերթական գովազդային արշավի համար։ Givenchy-ի նոր ներկայացուցիչը ամերիկյան 25-ամյա երգչուհի Արիանա Գրանդեն է։

Картинки по запросу ariana grande givenchy

Թեեւ ստեղծագործական տնօրենները եւ արտիստը պաշտոնական հայտարարություն չեն արել, փաստերը, որ  Givenchy-ի նոր դեմքը կլինի հենց Գրանդեն, բավարար են։ Դրանց վրա ուշադրություն է հրավիրել «24 Lifestyle»-ը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от GIVENCHY (@givenchyofficial)

Երգչուհու Instagram-ի էջում եւ ապրանքանիշի պաշտոնական էջում նույնանման սեւ-սպիտակ լուսանկարներ եւ տեսանյութեր են հայտնվել, որոնցում Գրանդեն պատկերված է հավաքված մազերով։ «Ո՞վ է նա՝ Givenchy-ի նոր դեմքը։ Արդեն վաղը կբացահայտենք»,- լուսանկարը մեկնաբանել են ապրանքանիշի ներկայացուցիչները։ Իսկ Արիանան իր էջում հրապարակված լուսանկարը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Այս պոչում մեծ ուժ կա»։



© NEWS.am STYLE