«Ազիզյաններ»-ն ավարտվում է. Հայկ Մարությանն այցելել է նկարահանման հրապարակ (ֆոտո, վիդեո)

12:47   10 մայիսի, 2019

«Ազիզյաններ» սիթքոմը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտնել է դերասանուհի Անի Լուպեն, որն իր միկրոբլոգում նաեւ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել նկարահանման հրապարակից։ Դերասանուհին նաեւ լուսանկար է հրապարակել այժմ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի հետ, որը մինչ այդ մարմնավորում էր հորոսներից մեկի կերպարը։

«Ինձ համար մի յուրահատուկ կյանքի փուլ էր, որը լցվեց հետաքրքիր մարդկանցով: Վերջին զանգի պես բան է նախագծի ավարտը՝ ե՛ւ շատ տխուր, ե՛ւ շատ ուրախ՝ հաջորդ փուլ անցնելու մեծ սպասումներով: Սիրում եմ եւ Շնորհակալ եմ ստեղծագործական մեր ՄԵԾ խմբին են մեր ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»,- հոլովակներից մեկի մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ani Lupe (@lupeani)



© NEWS.am STYLE