«Շնորհավոր ծնունդդ, կյանքս». Արամեի ջերմ շնորհավորանքը կնոջը

14:42   10 մայիսի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով նրան ջերմ շնորհավորել է ամուսինը՝ երգիչ Արամեն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от arameofficial (@arameofficial)

Արտիստն իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում հնչում է իր երգը եւ լուսանկարներ են ցուցադրվում գեղեցիկ զույգի մասնակցությամբ։ «Շնորհավոր ծնունդդ, կյանքս»,- մեկնաբանություններում գրել է Արամեն, իսկ Աննան տեսանյութը վերահրապարակել է իր էջում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան շքեղ սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները եւ գեղեցիկ պայուսակը։ «Գեղեցկուհի, հնարավոր չէ աչք կտրել»,- մեկնաբանություններում գրել էր հետեւորդներից մեկը։



© NEWS.am STYLE