Անահիտ Կիրակոսյանը՝ էլեգանտ զգեստով

18:41   10 մայիսի, 2019

Հումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ներկայացրել է իր ոճային կերպարը։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում էլեգանտ զգեստ է կրում։ Կերպարն ամբողջացնում է արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել է Անահիտի գեղեցկությունը։ Օգտատերերը բազմաթիվ հաճոյախոսություններ են արել դերասանուհուն, իսկ նրանցից մեկը գրել է. «Գեղեցիկ ու էլեգանտ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անահիտը վառ կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր նույն երանգի գլխազարդի հետ։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ, բայց նկատելի դիմահարդարումը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին արել դերասանուհուն՝ նշելով, որ մազափունջը նրան շատ է սազում։



© NEWS.am STYLE