Նոր վիշա՞պ. Էուրոն Գրեյջոյը «Գահերի խաղ»-ի հաջորդ սերիայում մահ, սուրճի բաժակներ եւ Oreo է խոստացել

15:45   10 մայիսի, 2019

«Գահերի խաղ»-ի ութերորդ եթերաշրջանի գլխավոր դերասաններից մեկը որոշել է երկրպագուներին գրգռել կուլտային սերիալի վերջին սերիայի սփոյլերով։ Էուրոն Գրեյջոյի կերպարը մարմնավորող դերասանը Instagram-ում արված հրապարակման մեջ անկարկել է հնարավոր անակնկալի մասին, որը կապված է վիշապների հետ։ Յոհան Ֆիլիպ Ասբեկը կիսվել է զվարճալի կադրով, որն արվել է սերիալի չորրորդ էպիզոդի նկարահանման ընթացքում։

«Չեմ կարողանում սպասել չորրորդ սերիային... դրանում լույս կլինի։ Եվ մահ... Եվ սուրճի բաժակնե՞ր ու Oreo։ Դուք կարող եք վիշապի տեսնել... կամ երկուսին... կամ ոչ մեկին»,- ասված է հրապարակման մեջ։

Քանի որ սերիալում երեք վիշապներից երկուսը մահացել են, երկու վիշապների մասին խոսքերը ընկալվել են որպես ակնարկ երկուսի հայտնվելու մասին։ Ինչպես հայտնել է The Daily Mail-ը, շատ օգտատերեր համոզված են, Դեյներիս Թարգարիենի վիշապներից մեկը ձագեր ունի։

«Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի չորրորդ սերիայում բազմաթիվ անսպասելի հանգամանքներ են եղել, սակայն երկրպագուներն ամենից շատ քննարկում են զվարճալի բացթողումը։ Սերիալի երկրպագուները նկատել են, որ Դեյներիսի առաջ՝ սեղանին, մի քանի վայրկյանով արտասովոր առարկա է հայտնվել։ Վիշապների թագուհին Starbucks սուրճ է խմում թղթե բաժակից։



© NEWS.am STYLE