Լիլիթ Հովհաննիսյանի քնքուշ լուսանկարն ինքնաթիռից

19:43   10 մայիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է ինքնաթիռում։ Լիլիթ Հովհաննիսյանը սպիտակ բլուզ է կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ է, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում երգչուհին օգտագործել է Կոպենհագեն, Դանիա հեշթեգերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Երգչուհին մեղմ շպարով էր։ Գրավիչ կադրին կից Լիլիթը գրել էր․ «Վիեննայի հանդիսատեսիս ջերմությունը հետս բերել եմ հեքիաթային Պրահա։ Իմ թանկագիններ, երեկոյան կհանդիպենք համերգին»։



© NEWS.am STYLE