Ցելյուլիտի հետ կապված սկանդալից հետո Սեդոկովան ցուցադրել է «հղի որովայնը»

16:39   10 մայիսի, 2019

Երգչուհի Աննա Սեդոկովան Թուրքիայիում հանգստից մի քանի օր առաջ արդեն հասցրել է դառնալ սոցիալական ցանցերում ամենաքննարկված թեման։ Նախ հանրության սեփականությունը դարձավ լուսանկարը, որում երգչուհու ազդրերին ցելյուլիտ էր նկատվում, որը չկար երգչուհու լուսանկարներում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ANNA SEDOKOVA (@annasedokova)

Այժմ Սեդոկովան ժպիտով ցուցադրում է «հղի» որովայնը։ Instagram-ի էջում նա կարճ հոլովակ է հրապարակել, որում պատկերված է լողավազանի մոտ։ Առաջին վայրկյանների ընթացքում թվում է, թե 36-ամյա երգչուհին իդեալական կազմվածք ունի։ Մի պահ Սեդոկովան մեծացնում է այն եւ սկսվում շոյել՝ հղի ձեւանալով։ Հնարավոր է՝ սա պատասխան է բոլոր ատողներին, որոնք վստահեցնում են, որ նա կազմվածքի թերությունները թաքցնում է ֆոտոշոփով։

Картинки по запросу седокова

Այս հնարքը նա մի քանի դիրքով է կրկնել՝ յուրաքանչյուր անգամ հազիվ զսպելով ծիծաղը։ Երգչուհին հետեւորդներին խնդրել է հոլովակի համար զվարճալի մակագրություն մտածել։ Երկրպագուները սկսել են երեւակայել։

«Ինչպե՞ս ազատվել ընկերոջից 1 րոպեի ընթացքում»,- առաջարկել է երկրպագուներից մեկը։



© NEWS.am STYLE